📣 Գինոսյանական օրեր. «Հայոց լեռների ոգին»
🗓️ Օգոստոսի 2–3
📍 Գյումրի
Այս ամառ Գյումրին կդառնա հայկական ավանդական պարի, երգի ու անպարտելի ոգու կենտրոնը։
«Ազգային երգ ու պարի ակադեմիա» հիմնադրամը հրավիրում է բոլորին մասնակցելու «Գինոսյանական օրեր» փառատոնին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի կողմից երկրորդ կյանք ստացած և հանրայնացված մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը։
«Գինոսյանական օրերը» անցկացվելու են Հայաստանի տարբեր քաղաքներում: Առաջին փառատոնը կլինի հայկական մշակույթային մայրաքաղաք Գյումրիում։
Փառատոնի հեռանկարային նպատակներն են՝
1. Վերաիմաստավորել ազգային ավանդույթները ժամանակակից համատեքստում,
2. Խթանել մարզային մշակութային կյանքը և ներգնա տուրիզմը,
3. ամրապնդել կապերը Հայաստանի տարբեր համայնքների և Սփյուռքի հայ համայնքների միջև։
Օգոստոսի 2-3ին սպասվում են՝
1. Ավանդական պարային շքերթ Գյումրիի կենտրոնական փողոցներով,
2. Բացօթյա պարուսուցում,
3. Գալա համերգ Կարինի, «Կարին» նվագախմբի և Կարինի ճյուղ խմբերի մասնակցությամբ, ցանկը կհարապարակվի ավելի ուշ,
4. Պարագիտական պանելային քննարկում,
Միասին ապրեցնենք Հայոց լեռների ոգին։
Օրակարգ՝
Օգոստոսի 2, 2025
14:00-16:00 - Շքերթ Գյումրիում
19:00-21:30 - Գալա համերգ Ալեքսանդրովսկիում
Օգոստոսի 3, 2025
13:00-15:00 Պարագիտական պանելային քննարկում
16:00-18:00 Մեկնում Գյումրիից ժամանում Երևան, այց Եռաբլուր
You may also like the following events from KARIN - ԿԱՐԻՆ: